Կարծիքներ Հերոսուկի գրքերի մասին
Ի՞նչ են գրում ծնողներն ու տատիկները այն գրքերի մասին, որտեղ երեխան գլխավոր հերոսն է։ Միայն իրական կարծիքներ՝ բառացի, ինչպես հեղինակները գրել են։
Միջին գնահատականը 5 կարծիքով Google-ում
Եղբորս աղջկա համար գիրք էի պատվիրել։ Անկեղծ ասած՝ չէի սպասում, որ այսքան հետաքրքիր ու գեղեցիկ կստացվի։ Երբ տեսավ, որ ինքն է պատմության գլխավոր հերոսուհին, շատ ուրախացավ։ Նկարազարդումներն էլ շատ լավն էին։ Շատ լավ նվեր էր, անպայման խորհուրդ կտամ։
Ես՝ Զինան եմ, Արեգի մորաքույրը։ Երկար էի մտածում՝ ինչ նվիրել Արեգին, որ իսկապես յուրահատուկ լինի։ Երբ գտա այս հեքիաթները, հասկացա՝ հենց սա է այն, ինչ փնտրում էի։
Գիրքը ստացվեց պարզապես հրաշալի։ Արեգն այնքան ուրախացավ, երբ տեսավ, որ ինքն է պատմության գլխավոր հերոսը։ Մեծ հետաքրքրությամբ լսեց ամբողջ հեքիաթը, երկար նայում էր նկարներին ու անընդհատ ժպտում։ Շատ հաճելի էր տեսնել այդպիսի անկեղծ ուրախություն։
Շնորհակալություն այս գեղեցիկ գաղափարի և սիրով կատարված աշխատանքի համար։ Եթե ցանկանում եք երեխային նվիրել իսկապես հիշվող ու ջերմ նվեր, ամբողջ սրտով խորհուրդ եմ տալիս։ ❤️
Շնորհակալ եմ ինքնատիպ գաղափարի և մատուցման համար։ Անմոռանալի նվեր֊գրքեր են ստացվել։ Սրանք ժամանակ չճանաչող, մշտական արժեք ներկայացնող գրքեր են։ Ձեզ երկար ու ձիգ ճանապարհ։ Թող բազում բալիկների աչուկներ փայլեն այս գրքերը նվեր ստանալիս։ 💐💐💐💐♥️♥️♥️♥️👏
Շատ գեղեցիկ և յուրահատուկ գիրք է։ Երեխան շատ ուրախացավ՝ տեսնելով իր անունը պատմության մեջ։ Հրաշալի նվեր է։ Շնորհակալություն այս հրաշքի համար։ ❤️
Բոլոր կարծիքներն ու գնահատականները՝ Հերոսուկի քարտում Google-ում։ Այնտեղ կարող եք թողնել նաև ձերը․ այստեղ հրապարակում ենք միայն իրական կարծիքներ՝ բառացի։
Առաջին էջերը պատրաստ են 5–10 րոպեում
Առանց հայտերի և սպասելու․ լրացնում եք հարցաթերթիկը և ավելացնում 1–3 լուսանկար, իսկ կայքն ինքը գրում է պատմությունը և նկարում երեխային։ Նախադիտումը՝ շապիկը և առաջին էջերը, պատրաստ է 5–10 րոպեում։ Նախապես մեզ գրել և պատասխան սպասել պետք չէ։
Գիրքը էլեկտրոնային է․ կարդում եք առցանց, ներբեռնում եք PDF և տպում ինքներդ։ «Հեքիաթ»՝ 2 990 ֏, «Մեծ պատմություն»՝ 6 490 ֏։ Գներ · Ինչպես է աշխատում · Բոլոր օրինակները