Մանկուց երազում էի հրաշագործուհի դառնալ։ Պատկերացնում էի, որ մի օր կախարդական փայտիկ կունենամ և կկարողանամ իսկական հրաշքներ գործել։ Փայտիկ այդպես էլ չունեցա։ Փոխարենը ունեցա պատմություններ։
Միշտ սիրել եմ դրանք հորինել իմ սիրելիների համար։ Եվ մի օր զարմանալի բան նկատեցի․ երբ երեխան հեքիաթում լսում է իր անունը, հերոսի մեջ ճանաչում է ինքն իրեն, իր ընկերոջը կամ իր փոքրիկ զվարճալի սովորությունը, նա բոլորովին այլ կերպ է լսում։ Կարծես հեքիաթը հանկարծ դառնում է իրենը։ Աչքերը փայլում են, դեմքին ժպիտ է հայտնվում, և գրեթե միշտ հնչում է․
«Մեկ էլ կարդա՛»։

Հավանաբար հենց այդ ժամանակ առաջին անգամ մտածեցի․ իսկ ինչո՞ւ չանել այնպես, որ յուրաքանչյուր երեխա ունենա իր իսկական գիրքը։ Գիրք, որը հնարավոր չէ շփոթել որևէ այլ գրքի հետ։ Ոչ թե պարզապես փոխել անունը պատրաստի պատմության մեջ, այլ հորինել այն հենց այս երեխայի համար՝ իր բնավորությամբ, իր փոքրիկ աշխարհով, իր հարազատներով և այն ամենով, ինչով հիմա ապրում է նրա սիրտը։
Այսօր մենք ունենք տեխնոլոգիաներ, որոնք օգնում են իրականացնել նման մտահղացումը։ Արհեստական բանականությունն օգնում է ստեղծել նկարազարդումներն ու տեքստը, բայց գրքի ամենակարևոր մասը միևնույն է մնում մարդուն։
Ես հորինում եմ պատմություններն ու սյուժեները, ընտրում մանրուքները, մտածում ձևավորումը և ուշադիր հետևում յուրաքանչյուր էջին։ Որպեսզի երեխան նման լինի իրեն։ Որպեսզի պատմությունը բարի լինի։ Որպեսզի դրանում չլինեն պատահական բառեր և օտար ձևանմուշներ։ Եվ որպեսզի, գիրքը բացելով, նա մի օր կարողանա ասել․
«Սա ի՛մ մասին է»։

Իսկ այդ գործում ինձ օգնում է Հերոսուկը՝ պատմությունների փոքրիկ պահապանը՝ գրքերով լի պայուսակով։ Նա ճամփորդում է հեքիաթից հեքիաթ և խնամքով հավաքում այն պատմությունները, որոնք կարող են դառնալ ինչ-որ մեկի առանձնահատուկ պատմությունը։ Ինձ դուր է գալիս մտածել, որ Հերոսուկը հայտնվել է հենց դրա համար՝ որպեսզի մի օր գիրքը բերի տուն, բացի այն առաջին էջում և երեխային փոքրիկ հրաշք պարգևի․ տեսնել իրեն սեփական հեքիաթի հերոս։
Թվում է՝ մանկության երազանքս, այնուամենայնիվ, իրականացավ։ Կախարդական փայտիկ չունեմ։ Բայց հիմա գիտեմ, թե ինչպես ստեղծել գրքեր, որոնցում երեխաները ճանաչում են իրենց, ժպտում են և խնդրում․
«Էլի՛ կարդա»։
Եվ, հավանաբար, սա է իմ փոքրիկ կախարդանքը։
Սիրով՝ ՆելլիՀերոսուկի ստեղծողը








